16:24  ,  10 հոկտեմբերի, 2021

Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ընտրվեց «Բենֆիկայի» նախագահ

Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 49-ամյա Ռուի Կոշտան ընտրվել է Լիսաբոնի «Բենֆիկայի» նախագահ։ Նա ստացել է ձայների 84,48 տոկոսը հաղորդում է ակումբի կայքը։

Ռուի Կոշտան «Բենֆիկայի» նախագահի պաշտոնակատար էր նշանակվել հուլիսին, երբ նախորդ նախագահ Լուիշ Ֆիլիպե Վիեյրան ձերբակալվել էր։ Նա մեղադրվում է խարդախության եւ փողերի լվացման մեջ։

2008-ին ֆուտբոլիստի կարիերան ավարտած Կոշտան նույն տարում նշանակվել էր «Բենֆիկայի» մարզական տնօրեն եւ անփոփոխ այդ պաշտոնում էր մինչեւ նախագահ դառնալը։

Կոշտան ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ իտալական «Ֆիորենտինայում» եւ «Միլանում»։ Պորտուգալիայի հավաքականում նա խաղացել է 1993-2004-ին՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English