09:49  ,  4 հոկտեմբերի, 2021

«Պանդորայի թղթապանակ»․ Գվարդիոլան գումար է թաքցրել Անդորրայի բանկում

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակած «Պանդորայի թղթապանակում» (համաշխարհային առաջնորդների, գործիչների եւ աստղերի հնարավոր առնչությունը փողերի օֆշորային սխեմաներին) հայտնվել է նաեւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի անումը։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում եղած տարիներին  (2008-2012) Գվարդիոլան հաշիվ է ունեցել Անդորրայի բանկում եւ Իսպանիայի հարկային տեսչությունից թաքցրել է 500 հազար եվրո, հաղորդում է El Pais-ը։

Գվարդիոլան Անդորրայի բանկում թաքցրել է Քաթարի «Ալ Ալհիում» (2003-2005) ստացած հոնորարները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English