13:58  ,  29 սեպտեմբերի, 2021

ՊՍԺ-ի նախագահը հանդերձարանում շնորհավորել է Մեսիին

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին շնորհավարել է ֆրանսիական ակումբում առաջին գոլի առթիվ:

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումից (2:0) հետո Ալ-Հելաիֆին եղել է ՊՍԺ-ի հանդերձարանում և մոտեցել թիմի աստղային նորեկին:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին ու Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման պատմության առաջին ֆուտբոլիստներն են, որոնք Չեմպիոնների լիգայում գոլ են խփում 17-րդ մրցաշրջանում անընդմեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում