20:12  ,  27 սեպտեմբերի, 2021

Գվարդիոլա․ Չգիտեմ՝ ինչպես կարելի է կանգնեցնել Մեսի - Նեյմար - Մբապե եռյակին

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպումից առաջ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսիի, բրազիլացի Նեյմարի եւ ֆրանսիացի Կիլիան Մբապեի մասին։

«Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է կանգնեցնել այդ եռյակին։ Հաշվի առնելով նրանց վարպետությունը՝ ես չգիտեմ, թե ինչ պետք է անել, որպեսզի չեզոքացնել նրանցից եկող սպառնալիքը, անկեղծ եմ ասում։

Նրանց ժամանակ է պետք միասին արդյունավետ խաղալու համար, բայց սովորաբար այդ ժամանակը չեն տալիս։ Բայց իհարկե նրանց վարպետությունը տեղում է։

Արդեն երկար տարիներ ՊՍԺ-ն ունի տաղանդավոր ֆուտբոլիստներ եւ մարզիչներ։ Գիտակցում ենք, որ բարդ պայքար է սպասվում, սակայն մենք էլ կձգտենք հասնել մեր նպատակներին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

ՊՍԺ - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ