Իտալիայի առաջնության 6-րդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» 2:2 հաշվով ավարտեց «Ատալանտայի» հետ տնային հանդիպումը: Միլանյան ակումբի կազմում աչքի ընկան արգենտինացի ռմբարկու Լաուտարո Մարտինեսը և բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն:
«Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն 85-րդ րոպեին 2:2 հաշվի ժամանակ չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:
Այս ոչ ոչքիից հետո «Ինտերը» հավաքեց 14 միավոր և մնաց երրորդ տեղում։ «Ատալանտան» 11 միավորով 5-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր
«Ինտեր» - «Ատալանտա»՝ 2:2 (տեսանյութ)
Լաուտարո Մարտինես, 5, Էդին Ջեկո, 71 – Ռուսլան Մալինոսվկի, 30, Ռաֆայել Տոլոյ, 38
Չիրացված 11 մետրանոց` Ֆեդերիկո Դիմարկո, 85 («Ինտեր»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում