23:42  ,  24 սեպտեմբերի, 2021

«Յուվենտուսի» ավագ․ Երկրաշարժից հետո հնարավոր չէ ամեն ինչ անմիջապես կարգի բերել

Թուրինի «Յուվենտուսի» ավագ Ջորջո Կիելինին խոսել է թիմի դժվարությունների մասին։

«Բալանսի հասնելու համար «Յուվենտուսին» ժամանակ է պետք։ Փոթորկի ժամանակ մենք պետք է թույլ չտանք նավի խորտակում։ Կարեւոր փոփոխություններից հետո ժամանակ է պետք։ Երկրաշարժից հետո հնարավոր չէ ամեն ինչ անմիջապես կարգի բերել։ Ցավոք, ժամանակակից աշխարհում ոչ ոք համբերություն չունի»,- Կիելինիի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

Իտալիայի առաջնության 5 տուրից հետո իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 5 միավորով 12-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ