15:40  ,  21 սեպտեմբերի, 2021

Անչելոտին «Ռեալում» աշխատանքը համեմատել է մեղրամիսի հետ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, թե ինչպես է իրեն զգում Արքայական ակումբում:

«Ես մեղրամիս եմ անցկացնում «Ռեալում»: Հուսով եմ, որ երկար տարիներ կմնամ այստեղ: Մյուսների նման ես էլ ունեցա դժվարություններ, սակայն թիմային մեծ ոգու շնորհիվ հաջողվեց կատարել փոփոխություններ:

Լա Լիգան կորցրեց մեծագույն խաղացողների, բայց կան ուրիշները, որոնք լավ են դրսևորում իրենց: Նրանցից մեկը Վինիսիուս Ժունիորն է: «Ռեալը» լավ է սկսել մրցաշրջանը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ վերջերս 62-ամյա Անչելոտին ուժեղագույնների լիգաններում 800-րդ հանդիպումն էր անցկացրել գլխավոր մարզիչի պաշտոնում: Այդ խաղերում նա տարել է 474 հաղթանակ, գրանցել 183 ոչ ոքի ու կրել 143 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում