15:24  ,  20 սեպտեմբերի, 2021

Արսեն Զախարյանը դարձյալ հրավիրվել է Ռուսաստանի հավաքական (ֆոտո)

Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հրապարակել է թիմի ընդլայնված կազմը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հոկտեմբերին կայանալիք 2 խաղերի համար:

Ցուցակում տեղ են գտել 34 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը:

Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի հավաքականը Կազանում կընդունի Սլովակիային, իսկ 3 օր անց Մարիբորում կմրցի սլովենացիների հետ:

Հիշեցնենք, որ այս ամիս Արսեն Զախարյանը դարձել էր Ռուսաստանի հավաքականում նորամուտը նշած ամենաերիտասարդ դաշտային խաղացողը։ Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի դեմ ԱԱ-2022-ի ընտրական խաղում (0:0) նա ազգային թիմում նորամուտը նշել էր 18 տարեկան, 3 ամսական, 5 օրականում։ Դաշտային խաղացողներից նախորդ ռեկորդակիրը Ալան Ձագոևն էր՝ 18 տարեկան, 3 ամսական, 24 օրական։

Բոլոր դիրքերի խաղացողների համար ռեկորդը պատկանում է ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևին, որը ազգային թիմում նորամուտը նշել է 18 տարեկան և 20 օրականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ