18:53  ,  19 սեպտեմբերի, 2021

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Ռոման» սեպտեմբերի 19-ին կհյուրընկալվի «Վերոնային»։ Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թողնելով պահեստայինների թվում։

«Ռոմա»․ Ռուի Պատրիսիու, Կասդորպ, Մանչինի, Իբանյես, Կալաֆիորի, Վերետու, Կրիստանտե, Ձանյոլո, Պելեգրինի, Շոմուրոդով, Աբրահամ։

«Վերոնա» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

«Ռոման» առաջին երեք տուրում տարել է նույնքան հաղթանակ, «Վերոնան» կրել է երեք պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ