19:35  ,  18 սեպտեմբերի, 2021

«Բավարիան» խփեց 7 գոլ, Լևանդովսկին 2 ռեկորդ սահմանեց, «Հոֆենհայմը» Ադամյանի հետ ոչ ոքի խաղաց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Բոխումի» դարպասը: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը:

«Բավարիայի» գոլերից մեկը խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը դարձավ Բունդեսլիգայի 13 տնային խաղերում անընդմեջ գոլի հեղինակ դարձած առաջին ֆուտբոլիստը: Բացի այդ, 33-ամյա Լևանդովսկին բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում գոլ խփեց 19-րդ խաղում անընդմեջ, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է:

Այս հաղթանակից հետո «Բավարիան» շրջանցեց մեկ հանդիպում պակաս անցկացրած «Վոլֆսբուրգին» և 13 միավորով բարձրացավ առաջին տեղ:

«Հոֆենհայմը» 0:0 հաշվով ավարտեց «Արմինիայի» դեմ արտագնա հանդիպումը: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին։ «Հոֆենհայմը» 5 միավորով 10-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բավարիա» - «Բոխում»՝ 7:0 (տեսանյութ)

Լերոյ Սանե, 19, Ջոշուա Կիմիխ, 27, 65, Սերժ Գնաբրի, 32, Վասիլիս Լամպրոպուլոս, 43 (ինքնագոլ), Ռոբերտ Լևանդովսկի, 61, Մաքսիմ Շուպո-Մոտինգ, 79

«Արմինիա» - «Հոֆենհայմ»՝ 0:0 (տեսանյութ)

«Աուգսբուրգ» - «Բորուսիա Մ.»՝ 1:0 (տեսանյութ)

Ֆլորիան Նիդերլեչներ, 81

«Մայնց» - «Ֆրայբուրգ»՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ