18:48  ,  17 սեպտեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտին» գոլ խփած Ստիպե Պերիցան՝ շաբաթվա լավագույն խաղացող

ՈւԵՖԱ–ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի առաջին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» հարձակվող Ստիպե Պերիցան, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։ Խորվաթ ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» դեմ խաղում (4:1) դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Նա այս մրցաշարի խմբային փուլի պատմության մեջ առաջին գոլի հեղինակն է։

Կոնֆերենցիաների լիգայում շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակին հավակնում էին նաեւ Լորենցո Պելեգրինին («Ռոմա»), Յոնաս Վինդը («Կոպենհագեն») եւ Դարիո Մարեսիչը (ԼԱՍԿ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ