19:47  ,  17 սեպտեմբերի, 2021

Անդեր Էրերա. ՊՍժ-ում մեզ միշտ ասել են, որ Կիլիան Մբապեն մնում է

Ֆրանսիական ՊՍժ-ի իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան ենթադրել է, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը կկարողանա համոզել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին, որպեսզի նա երկարաձգի պայմանագիրը։

«ՊՍԺ-ում մեզ միշտ ասել են, որ Մբապեն մնում է։ Ես ինքս տրանսֆերային պատուհանի փակվելուց երկու շաբաթ առաջ նրան հարցրեցի այդ մասին, եւ նա ասաց, որ մնում է։ Մամուլի գրածը չէր համապատասխանում իրականությանը։ Այս մրցաշրջանը կարող է ազդել Մբապեի որոշման վրա, եւ նա կմնա»,- Էրերայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։ Մադրիդի «Ռեալն» ամռանը մի քանի անգամ փորձեց գնել նրա տրանսֆերը 180 միլիոն եվրոյով, սակայն մերժում ստացավ ՊՍԺ-ից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս