12:11  ,  17 սեպտեմբերի, 2021

«Ռայո Վալյեկանոն» ներկայացրել է Ռադամել Ֆալկաոյին (ֆոտո)

Իսպանական «Ռայո Վալյեկանոն» ներկայացրել է թիմի նորեկ, կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին:

Կոլումբիայի հավաքականի 35-ամյա ֆուտբոլիստը նոր թիմում հանդես կգա 3 համարի մարզաշապիկով: Վերջերս նա մեկ տարվա պայմանագիր էր կնքել Լա Լիգայում հանդես եկող ակումբի հետ, որին միացել է ազատ գործակալի կարգավիճակում:

Ֆալկաոյի նախորդ ակումբն էր թուրքական «Գալաթասարայը», որին նա միացել էր 2019-ին: Թուրքիայի ավարտված առաջնությունում հարձակվողն անցկացրել է 17 հանդիպում, դարձել 9 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Իսպանիայում Ֆալկաոն 2011-2013-ը հանդես է եկել Մադրիդի «Աթլետիկոյում»: Եվրոպայում նա խաղացել է նաև պորտուգալական «Պորտուում», «Մոնակոյում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Չելսիում»: Բոլոր թիմերում հանդես է եկել 9 համարի մարզաշապիկով:

View this post on Instagram

A post shared by @rayovallecano

View this post on Instagram

A post shared by @rayovallecano

View this post on Instagram

A post shared by @rayovallecano

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English