22:30  ,  15 սեպտեմբերի, 2021

ՉԼ․ Մեսին, Նեյմարն ու Մբապեն՝ ՊՍԺ-ի մեկնարկային կազմում

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում ֆրանսիական ՊՍԺ-ն կհյուրընկալվի բելգիական «Բրյուգեին»։

Փարիզյան թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ հարձակման գծում ընդգրկելով արգենտինացի Լիոնել Մեսիին, բրազիլացի Նեյմարին եւ ֆրանսիացի Կիլիան Մբապեին։

«Բրյուգե» - ՊՍԺ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս