11:10  ,  5 հոկտեմբերի, 2012

Մխիթարյանը՝ սեպտեմբեր ամսվա Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

«Команда» թերթի անցկացրած հարցման արդյունքում ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հաղորդում է soccer.ru-ն:

23-ամյա Մխիթարյանն արժանացել է 19 բալի՝ 12 բալով գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած ուկարինացի կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկային («Դնեպր»): Ալեքսանդր Կուչերը («Շախտյոր») եւ Ռուսլան Ռոտանը («Դնեպր») 6-ական բալով բաժանել են 3-4-րդ տեղերը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ եւ ընդհանուր հաշվարկում պահպանեց առաջատարի դիրքը:

«Команда». Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, սեպտեմբեր 

1. Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր») - 19 բալ

2. Եվգենի Կոնոպլյանկա («Դնեպր») - 7

3. Ալեքսանդր Կուչերը («Շախտյոր») եւ Ռուսլան Ռոտանը («Դնեպր») - 6

Ընդհանուր հաշվարկ (հուլիս - սեպտեմբեր)

1. Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր») - 53 

2. Բրաուն Իդեյե («Դինամո» Կիեւ) - 20

3. Եվգենի Կոնոպլյանկա («Դնեպր») – 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում