Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում ընթանում են 6-րդ տուրի հանդիպումները։ F խմբում տպավորիչ արդյունքի հասավ Դանիայի հավաքականը, որը տարավ 6-րդ հաղթանակը՝ 22 խփած գոլ, 0 բաց թողած։ Այս տուրում դանիացիները 5։0 հաշվով պարտության մատնեցին Իսրայելի թիմին։
Երկրորդ տեղում ընթացող Շոտլանդիան 1։0 հաշվով հաղթեց ավստրիացիներին եւ ունի 11 միավոր։
A խմբում Սերբիայի հավաքականը 1։1 հաշվով խաղաց իռլանդացիների հետ եւ 11 միավորով երկրորդն է։ Խմբի առաջատարը Պորտուգալիան է, որ Բաքվում 3։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցիներին եւ ունի 13 միավոր։ Ադրբեջանը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
D խմբում Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի դուբլի շնորհիվ պարտության մատնեց ֆիններին եւ 12 միավորով խմբի առաջատարն է։
Նիդերլանդների հավաքականը 6։1 հաշվով հաղթեց թուրքերին։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը։ Հոլանդացիները 13 միավորով G խմբի առաջատարներն են։ Նույնքան միավոր ունեն գոլերի տարբերությամբ երկրորդ տեղում գտնվող Նորվեգիան, որը 5։1 հաշվով պարտության մատնեց Ջիբրալթարի թիմին։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Էրլինգ Հոլանդը։
ԱԱ-2022, ընտրական մրցաշար, 6-րդ տուր
A խումբ
Իռլանդիա - Սերբիա՝ 1։1
Նիկոլա Միլենկովիչ, 86, ինքնագոլ - Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 20
Ադրբեջան - Պորտուգալիա՝ 0։3 (տեսանյութ)
Բեռնարդու Սիլվա, 26, Անդրե Սիլվա, 31, Դիոգու Ժոտա, 75
D խումբ
Ֆրանսիա - Ֆինլանդիա՝ 2։0 (տեսանյութ)
Անտուան Գրիզման, 25, 53
Բոսնիա և Հերցեգովինա - Ղազախստան՝ 2։2
Միրալեմ Պյանիչ, 74, 11մ, Լուկա Մենալո, 86 - Իսլամբեկ Կուատ, 51, Բակտիյոր Զայնուտդինով, 90+5
F խումբ
Դանիա - Իսրայել՝ 5։0
Յուսուֆ Պոուլսեն, 28, Սիմոն Կյաեր, 31, Անդրեաս Սկով Օլսեն, 41, Թոմաս Դելեյնի, 57, Անդրեաս Կորնելիուս, 90+1
Ավստրիա - Շոտլանդիա՝ 0։1
Լինդոն Դայքս, 30, 11մ
Ֆարերյան կղզիներ - Մոլդովա՝ 2։1
Կլեմինտ Օլսեն, 68, Հեյնի Վատնսդալ, 71 - Նիկոլաե Միլինչանու, 84
G խումբ
Նիդերլանդներ - Թուրքիա՝ 6։1 (տեսանյութ)
Դավի Կլասեն, 1, Մեմֆիս Դեպայ, 16, 38, 11մ, 54, Գուս Տիլ, 80, Դոնիել Մալեն, 90 - Ջենգիզ Ունդեր, 90+2
Հեռացում՝ Չագլար Սյոյունջյու (Թուրքիա), 44, երկրորդ դեղին քարտ
Չեռնոգորիա - Լատվիա՝ 0։0
Նորվեգիա - Ջիբրալթար՝ 5։1
Կրիստիան Տորսդվետ, 23, Էրլինգ Հոլանդ, 27, 39, 90+1, Ալեքսանդր Սյորլոտ, 59 - Ռիս Ստաչ, 43
H խումբ
Ռուսաստան - Մալթա՝ 2։0
Ֆյոդոր Սմոլով, 10, Զելիմխան Բակաեւ, 84, 11մ
Խորվաթիա - Սլովենիա՝ 3։0 (տեսանյութ)
Մարկո Լիվայա, 33, Մարիո Պաշալիչ, 66, Նիկոլա Վլաշիչ, 90+4
Սլովակիա - Կիպրոս՝ 2։0
Իվան Շրանց, 54, Մարտին Կոսցելնիկ, 77
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում