17:08  ,  7 սեպտեմբերի, 2021

«Ուրարտու» ակումբում բացվել են հուշաքարեր եւ խաղադաշտեր

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանի, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սիմոն Իսրայելյանի, Մալաթիայի (ներկայումս՝ «Ուրարտու») մարզադպրոցի հիմնադիր էդուարդ Գրիգորյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը բացել են նաև 2 փոքր խաղադաշտեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում