22:43  ,  30 օգոստոսի, 2021

«Չելսիի» կիսապաշտպանը միացավ «Միլանին» (ֆոտո)

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Տիեմուե Բակայոկոն կարիերան կշարունակի «Միլանում»։ Իտալական ակումբը կնքել է 27-ամյա ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Բակայոկոն 2017-ին «Մոնակոյից» է տեղափոխվել «Չելսի», սակայն մեկ տարի անց վարձակալությամբ միացել էր «Միլանին», որի կազմում անցկացրել է 2018-2019 թվականների մրցաշրջանը։ Այնուհետեւ նա վարձակալությամբ մեկ տարի անցկացրել է «Մոնակոյում», մեկ տարի էլ՝ «Նապոլիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում