23:03  ,  28 օգոստոսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» խաղացանկը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի խաղացանկը:

Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» A խմբում պայքարը սեպտեմբերին կսկսի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» հետ արտագնա հանդիպումով, որի օրն ու ժամը կհստակեցվի ավելի ուշ: Հաջորդ 2 խաղերը «Ալաշկերտը» կանցկացնի Երևանում՝ նախ ընդունելով Ֆինլանդիայի ՀԻԿ-ին, ապա՝ ավստրիական ԼԱՍԿ-ին:

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին:

Կոնֆերենցիաների լիգա, «Ալաշկերտի» խաղացանկը

Առաջին տուր

«Մաքաբի Թել Ավիվ» - «Ալաշկերտ»

Երկրորդ տուր

«Ալաշկերտ» - ՀԻԿ (սեպտեմբերի 30, ժամը՝ 20:45-ին)

Երրորդ տուր

«Ալաշկերտ» - ԼԱՍԿ (հոկտեմբերի 21, 20:45)

Չորրորդ տուր

ԼԱՍԿ - «Ալաշկերտ» (նոյեմբերի 4, 20:45)

5-րդ տուր

ՀԻԿ - «Ալաշկերտ» (նոյեմբերի 25, 23:00)

6-րդ տուր

«Ալաշկերտ» - «Մաքաբի Թել Ավիվ» (դեկտեմբերի 9, 20:45)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ