12:10  ,  23 օգոստոսի, 2021

«Բավարիան» երկարաձգեց պայմանագիրը Կիմիխի հետ (ֆոտո)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» երկարաձգեց պայմանագիրը կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի հետ։ Գերմանիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։

Գերմանական մամուլը գրել էր, որ Կիմիխը լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուց հետո կլինի երկրորդ ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստը թիմում։

Կիմիխը 2015-ին «ՌԲ Լայպցիգից» է տեղափոխվել «Բավարիա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում