23:30  ,  22 օգոստոսի, 2021

Մադրիդի «Աթլետիկոյի» երկրորդ հաղթանակը (ֆոտո, վիդեո)

Իսպանական Լա Լիգայի նոր մրցաշրջանում առաջին տնային հանդիպումն անցկացրեց չեմպիոն «Աթլետիկոն»՝ երկրորդ տուրում ընդունելով «Էլչեին»։

Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման մեկնարկից առաջ «Աթլետիկոյի» ավագ Կոկեն երկրպագուներին ներկայացրեց չեմպիոնական գավաթը։ Անցած մրցաշրջանում կորոնավիրուսի համավարակի հետեւանքով հանդիպումներն անցկացվում էին առանց հանդիսականներին եւ «Աթլետիկոն» այդ հնարավորությունը չէր ունեցել։ Խաղին ներկա էր մոտ 25 հազար երկրպագու՝ տրիբունաների 37 տոկոս տեղերով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 1։0 հաշվով։ Միակ գոլը 39-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլի փոխանցումից հետո։

«Աթլետիկոն» տարավ երկրորդ հաղթանակը եւ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Առաջին տուրում չեմպիոնները 2։1 հաշվով պարտության էին մատնել «Սելտային»։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Աթլետիկո» - «Էլչե»՝ 1։0 (տեսանյութ)

Անխել Կոռեա, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում