13:37  ,  4 հոկտեմբերի, 2012

Միխայել Շումախերը Ֆորմուլա-1-ում կարիերան կավարտի 2012-ին

Ժամանակն է, որ ես ավարտեմ կարիերաս, ասել է աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը:

«Երբ ես հեռացա Ֆորմուլա-1-ից 2006-ին, ինձ թվում էր, որ այլեւս ուժ չունեմ: Հիմա ես նմանատիպ զգացողություն ունեմ: Ես չկարողացա իրականացնել մեր առջեւ դրած նպատակներն այս մրցաշրջանում: Ուրախ եմ, որ հանդես եկա «Մերսեդեսի» կազմում եւ երախտապարտ եմ այս թիմին աջակցության համար»,- Շումախերի խոսքը մեջբերում է Autosport-ը:

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ նրա տեղը կզբաղեցնի  Լյուիս Հեմիլթոնը «Մաքլարենից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում