19:08  ,  16 օգոստոսի, 2021

Մոհամեդ Ալիի թոռը՝ հաղթական նորամուտից հետո. Ռինգ բերեցի նաեւ պապիս՝ հագնելով նրա կիսավարտիքը (ֆոտո)

Լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի թոռ Նիկո Ալի Ուոլշը հաղթական նորամուտ է ունեցել պրոֆեսիոնալ ռինգում։

Օքլահոմայում տեղի ունեցած մենամարտում 21-ամյա բռնցքամարտիկը հաղթել է ամերիկացի Ջորդան Ուիքսին՝ նոկաուտի ենթարկելով առաջին ռաունդում։

«Շնորհակալ եմ Աստծուն այս հաղթանակի համար։ Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ ես շարունակեցի պատմությունը։ Սրտանց շնորհակալ եմ, բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ։

Ես ռինգ բերեցի նաեւ պապիս՝ առաջին եւ վերջին անգամ հագնելով նրա կիսավարտիքը։ Հպարտ եմ, որ կարող եմ ասել՝ «Ժառանգությունը շարունակվում է...»,- Ինստագրամում գրել է Նիկո Ալի Ուոլշը։

Մենամարտը կազմակերպել էր Բոբ Արումի Top Rank պրոմոուտերական ընկերությունը, որը եղել է նաեւ Մոհամեդ Ալիի առաջին մենամարտի կազմակերպիչը 1966թ. մարտի 29-ին Ջորջ Չուվալոյի դեմ։

Մոհամեդ Ալին մահացել է 2016թ. հունիսի 3–ին 74 տարեկանում։ Նա 61 մենամարտում տարել է 56 հաղթանակ, կրել 5 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում