13:18  ,  15 օգոստոսի, 2021

«Ալաշկերտի» բրազիլացի նորեկը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել բրազիլացի  հարձակվող Լուկաս դե Կարվալյո Սերայի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստը գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է  Չեխիայում` ներկայացնելով տեղի «Բրեչլավ», «Հլուչին» եւ «Զնոյմո» ակումբները:

Նախքան «Ալաշկերտ» տեղափոխվելը Լուկասը հանդես է եկել  բրազիլական «Կանայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում