Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Կադիսը» 1:1 հաշվով ավարտեց «Լևանտեի» հետ տնային հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 81-րդ րոպեին: Նա պաշտոնական խաղերում նորամուտը նշեց իսպանական թիմում:
«Լևանտեի» կազմում խաղի հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց իսպանացի հարձակվող Խոսե Լուիս Մորալեսը: Դաշտի տերերի պատասխան գոլն ավելացված ժամանակի 7-րդ րոպեին խփեց ուրուգվայցի պաշտպան Ալֆոնսո Էսպինոն:
Վարազդատ Հարոյանն Արաս Օզբիլիսից հետո երկրորդ հայ ֆուտբոլիստն է, որը խաղաց Իսպանիայի Լա Լիգայում:
Հիշեցնենք, որ հայ պաշտպանն այս ամռանը ղազախական «Աստանայից» է տեղափոխվել «Կադիս», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Կարիերայի ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017), Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020) ու ռուսական «Տամբովում» (2020):
Իսպանիայի առաջնություն, առաջին տուր
«Կադիս» - «Լևանտե»՝ 1:1
Ալֆոնսո Էսպինո, 90+7 – Խոսե Լուիս Մորալես, 39
50'| 0-1 | Primer cambio en el #LevanteUD
— Levante UD (@LevanteUD) August 14, 2021
@dani9gomez
@R9Soldado
#CádizLevante #OrgullGranota pic.twitter.com/laUmd3u15c
Nuestro primer XI de #LaLigaSantander 21/22 pic.twitter.com/ENBD6C9jHI
— Cádiz Club de Fútbol (@Cadiz_CF) August 14, 2021
#CádizLevante #LaLigaSantander
— Cádiz Club de Fútbol (@Cadiz_CF) August 14, 2021
0-1 | Min. 81 | Cambio en el #CádizCF
@ChustVictor
Haroyan pic.twitter.com/rmEidw0Eta
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում