«Կադիսը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից, Հարոյանը խաղաց մեկնարկային կազմում (ֆոտո)

23:29   14 օգոստոսի, 2021

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Կադիսը» 1:1 հաշվով ավարտեց «Լևանտեի» հետ տնային հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 81-րդ րոպեին: Նա պաշտոնական խաղերում նորամուտը նշեց իսպանական թիմում:

«Լևանտեի» կազմում խաղի հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց իսպանացի հարձակվող Խոսե Լուիս Մորալեսը: Դաշտի տերերի պատասխան գոլն ավելացված ժամանակի 7-րդ րոպեին խփեց ուրուգվայցի պաշտպան Ալֆոնսո Էսպինոն:

Վարազդատ Հարոյանն Արաս Օզբիլիսից հետո երկրորդ հայ ֆուտբոլիստն է, որը խաղաց Իսպանիայի Լա Լիգայում:

Հիշեցնենք, որ հայ պաշտպանն այս ամռանը ղազախական «Աստանայից» է տեղափոխվել «Կադիս», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Կարիերայի ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017), Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020) ու ռուսական «Տամբովում» (2020):

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Կադիս» - «Լևանտե»՝ 1:1

Ալֆոնսո Էսպինո, 90+7 – Խոսե Լուիս Մորալես, 39



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։