18:51  ,  13 օգոստոսի, 2021

«Սեւանը» հաղթեց «Նորավանքին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկներ «Սեւանն» ու «Նորավանքը» հանդիպեցին առաջնության երրորդ տուրում։

Նվազագույն հաշվով հաղթեց «Սեւանը», որը հաղթական գոլը խփեց հիմնական ժամանակի նախավերջին րոպեին։ Աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն։

«Սեւանը» 6 միավորով 4-րդ տեղում է, «Նորավանքը» 5-րդն է՝ 3 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, երրորդ տուր

«Սեւան» - «Նորավանք»՝ 1։0

Անդրե Մենսալաո, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում