09:07  ,  9 օգոստոսի, 2021

«Մարսելի» ֆուտբոլիստին տրիբունայից հարվածել են շշով, խաղը դադարեցվել է

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում «Մարսելը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթել է «Մոնպելյեին»: Հյուրերից դուբլի հեղինակ է դարձել ֆրասիացի կիսապաշտպան Դմիտրի Պայեն:

89-րդ րոպեին տեղի է ունեցել տհաճ միջադեպ, ինչի պատճառով խաղը դադարեցվել է: «Մոնպելյեի» երկրպագուներն անկարգություններ են սկսել՝ խաղադաշտ նետելով տարբեր իրեր: «Մարսելի» պաշտպան Վալենտեն Ռոնժյեն դեմքին հարված է ստացել շշով: Միջադեպի պատճառով խաղը 10 րոպեով դադարեցվել է, այնուհետև շարունակվել ու ավարտվել «Մարսելի» հաղթանակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս