11:08  ,  4 օգոստոսի, 2021

«Լոկոմոտիվը» 5 միլիոն եվրո է առաջարկել Նաիր Տիկնիզյանի համար

Ռուսական «Լոկոմոտիվը» շարունակում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի ու Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանին ձեռք բերելու փորձերը:

«Чемпионат»-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար մոսկովյան ակումբն առաջարկել է 5 միլիոն եվրո: Սպասվում է, որ գործարքը կարող է տեղի ունենալ օգոստոսի 4-ին:

«Լոկոմոտիվ» տեղափոխության դեպքում Նաիր Տիկնիզյանի աշխատավարձը կբարձրանա: Այժմ նա ամսական 2.5 միլիոն ռուբլի է ստանում ԲԿՄԱ-ում

Հայ ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի սան է: Ռուսաստանի նախորդ առաջնությունում նա մասնակցել է 28 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում