Անգլիայի հավաքականի եւ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն արձակուրդից հետո չի միացել լոնդոնյան ակումբի մարզումներին, հաղորդում է Sky Sports–ը։ 28–ամյա ֆուտբոլիստը օգոստոսի 2–ին պետք է միանար «Տոտենհեմին», որը պատրաստվում է նոր մրցաշրջանին։
Հարի Քեյնը ցանկանում է տեղափոխվել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի», որն առաջարկ է արել «Տոտենհեմին» եւ համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ։ Լոնդոնյան թիմը չի ցանկանում վաճառել Հարի Քեյնին։
«Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին» պատրաստ են 100 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Հարի Քեյնի համար։ «Տոտենհեմը» պահանջում է 120 միլիոն ֆունտ ստերլինգ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում