Հարի Քեյնն արձակուրդից հետո չի վերադարձել «Տոտենհեմ»

15:38   2 օգոստոսի, 2021

Անգլիայի հավաքականի եւ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն արձակուրդից հետո չի միացել լոնդոնյան ակումբի մարզումներին, հաղորդում է Sky Sports–ը։ 28–ամյա ֆուտբոլիստը օգոստոսի 2–ին պետք է միանար «Տոտենհեմին», որը պատրաստվում է նոր մրցաշրջանին։

Հարի Քեյնը ցանկանում է տեղափոխվել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի», որն առաջարկ է արել «Տոտենհեմին» եւ համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ։ Լոնդոնյան թիմը չի ցանկանում  վաճառել Հարի Քեյնին։

«Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին» պատրաստ են 100 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Հարի Քեյնի համար։ «Տոտենհեմը» պահանջում է 120 միլիոն ֆունտ ստերլինգ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։