11:45  ,  2 օգոստոսի, 2021

Մեսին ու Սուարեսը՝ Իբիցայում (ֆոտո)

Ամերիկայի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին արձակուրդն անցկացնում է իսպանական Իբիցայում: 33-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում լուսանկար է հրապարակել Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ, որի հետ խաղացել է կատալոնական «Բարսելոնայում»: Նրանց է միացել նաև «Մոնակոյի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբերգասն՝ իր ընտանիքի հետ:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել է հուլիսի 1-ին։ Կողմերը դեռ բանակցում են նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ։

View this post on Instagram

A post shared by Leo Messi (@leomessi)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում