09:36  ,  2 օգոստոսի, 2021

ԱՄՆ-ի հավաքականը` ԿՕՆԿԱԿԱՖ-ի գավաթակիր (ֆոտո)

Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը դարձել է ԿՕՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի հաղթող:

Լաս Վեգասում տեղի ունեցած եզրափակիչում ամերիկացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել են Մեքսիկայի հավաքականին: Միակ գոլը 117-րդ րոպեին խփել է ամերիկյան «Ատլանտա Յունայթեդի» 24-ամյա պաշտպան Մայլս Ռոբինսոնը:

ԱՄՆ-ի հավաքականը 7-րդ անգամ է հաղթել այս մրցաշարում: Այդ ցուցանիշով ռեկորդակիր է Մեքսիկայի հավաքականը, որը նվաճել է 11 տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում