18:02  ,  28 հուլիսի, 2021

Բասկետբոլ 3x3-ում առաջին օլիմպիական տիտղոսները նվաճեցին ամերիկացիներն ու լատվիացները

Օլիմպիական խաղերի ծրագրում առաջին անգամ ընդգրկված բասկետբոլ 3x3-ի առաջին տիտղոսը նվաճեց կանանց ԱՄՆ-ի հավաքականը։ Տոկիոյի Խաղերի եզրափակիչում ամերիկացիները մրցեցին Ռուսաստանի թիմի հետ եւ առավելության հասան 18։15 հաշվով։

Բրոնզե մեդալները նվաճեց Չինաստանը, որը 16։14 հաշվով հաղթեց ֆրանսիացիներին։

Տղամարդկանց եզրափակիչում Լատվիայի հավաքականը 21։18 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցիներին, որոնց գլխավոր մարզիչն է Վլադիմիր Աղաբաբյանը։

Բրոնզե մեդալակիր դարձավ Սերբիան, որը երրորդ տեղի համար խաղում 21։10 հաշվով հաղթեց բելգիացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում