00:40  ,  28 հուլիսի, 2021

«Ռոման» հետաքրքրված է ուզբեկ խաղացողի ծառայություններով

Իտալական «Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Ջենոայի» եւ Ուզբեկստանի հավաքականի հարձակվող Էլդոր Շոմուրոդովին, հաղորդում է Calciomercato.com–ը։ Հռոմեական ակումբը 26–ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 15 միլիոն եվրո, «Ջենոան» պահանջում է 20 միլիոն եվրո։

Էլդոր Շոմուրոդովը «Ջենոա» է տեղափոխվել 2020 թվականին ռուսական «Ռոստովից» 7,5 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։

Իտալիայի անցած առաջնությունում Էլդոր Շոմուրոդովը մասնակցել է 31 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt–ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English