09:25  ,  27 հուլիսի, 2021

«Ալաշկերտը» մեկնել է Մոլդովա

Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» մեկնել է Մոլդովա, որտեղ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպում կանցկացնի Տիրասպոլի «Շերիֆի» հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ալաշկերտի» ու «Շերիֆի» միջև պատասխան հանդիպումը Տիրասպոլում տեղի կունենա հուլիսի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։ Երևանում տեղի ունեցած առաջին խաղում «Շերիֆը» հաղթել է նվազագույն հաշվով:

«Շերիֆի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» որակավորման երրորդ փուլում կմրցի «Կայրաթ» (Ղազախստան) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի հաղթողի հետ: Այս զույգի պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի «Կայրաթ» - «Ցրվենա Զվեզդա» զույգի պարտվողի հետ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ «Շերիֆը» պայքարից դուրս է թողել ալբանական «Տեուտային» (4:0, 1:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում