20:50  ,  26 հուլիսի, 2021

«Բորուսիան» պայմանագիր կկնքի Նիդերլանդների թիմի հարձակվողի հետ

Դորտմունդի «Բորուսիան» առաջիկայում կհայտարարի հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» հարձակվող Դոնիել Մալենի ձեռքբերման մասին, հաղորդում է ESPN–ը։

Գերմանական ակումբը Նիդերլանդների հավաքականի 22–ամյա խաղացողի համար կվճարի 30 միլիոն եվրո։ Կողմերը կկնքեն հինգ տարվա պայմանագիր։

Դոնիել Մալենն անցած մրցաշրջանում ՊՍՎ–ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English