23:10  ,  24 հուլիսի, 2021

Մպաբեն չի երկարաձգի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մպաբեն որոշել է հեռանալ Փարիզի ՊՍԺ-ից:

Marca-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին հայտնել է, որ չի երկարաձգելու գործող պայմանագիրը: Մբապեն ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Արքայական ակումբում գիտեն ֆրանսիացու ցանկության մասին, և կփորձեն նրա տրանսֆերն իրականացնել այս ամռանը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ՊՍԺ-ն Մպաբեին առաջարկել է 5 տարվա պայմանագիր ու տարեկան 32 միլիոն եվրո աշխատավարձ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում հարձակվողը մասնակցել է 31 խաղի, դարձել 27 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում