01:06  ,  16 հուլիսի, 2021

Հայաստանի Մ-20 թիմը պարտվեց Ուկրաինային

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը շարունակում է մրցելույթը Երեւանի նախկին «Միկա» մարզապալատում անցկացվող Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբում։

Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցել է Ուկրաինայի հետ եւ պարտվել է 66:79 հաշվով: 

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Փաթիլ Եագուպեանը, որտ վաստակել է 25 միավոր, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 17-ին՝ մրցելով Հունաստանի հետ: 

Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի հավաքականը 51։88 հաշվով պարտվել էր Շվեյցարիայի հավաքականին:

Խմբում ընդգրկված է նաեւ Ալբանիայի թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում