12:41  ,  15 հուլիսի, 2021

Գեւորգ Ղազարյանը վերադարձավ «Փյունիկ»

Հայաստանի հավաքականի 33–ամյա կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը վերադարձել է Երեւանի «Փյունիկ» հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գևորգ Ղազարյանը «Փյունիկի» սան է։ Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 76 խաղ, դարձել 14 գոլի հեղինակ։ «Փյունիկի» կազմում Ղազարյանն անցկացրել է 61 խաղ՝ դառնալով 30 գոլի հեղինակ։ 

Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է Լիմասոլի ԱԷԼ-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով