12:29  ,  15 հուլիսի, 2021

«Բարսելոնան» ու «Աթլետիկոն» կփոխանակեն Գրիզմանին ու Սաուլին

«Բարսելոնան» ու «Աթլետիկոն» մոտ են ֆուտբոլիստների փոխանակության։ Կատալոնական թիմին կմիանա «Աթլետիկոյի» 26-ամյա իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը։ «Բարսելոնայի» 30-ամյա ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կվերադառնա նախկին ակումբը, հաղորդում է ESPN-ը։

Երկու ֆուտբոլիստներն էլ համաձայն են տեղափոխությանը։ Այժմ երկու ակումբները ավարտին են հասցնում հնարավոր բոնուսների վերաբերյալ բանակցությունները։

Սաուլի ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Լիվերպուլն» ու «Չելսին»։

Անցած մրցաշրջանում Գրիզմանը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։ Սաուլը «Աթլետիկոյի» հետ 41 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում