19:02  ,  11 հուլիսի, 2021

Եվրո-2020․ Անգլիայի հավաքականն ամբողջ պարգեւավճարը կհատկացնի բարեգործության

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիչները Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում ստացած ամբողջ պարգեւավճարը կփոխանցեն բարեգործական կազմակերպությունների, հաղորդում է talkSPORT-ը։

Հուլիսի 11-ին անցկացվելիք եզրափակիչում Իտալիայի հավաքականին հաղթելու դեպքում, Անգլիայի հավաքականի պարգեւավճարի ընդհանուր գումարը կհասնի 11 միլիոն եվրոյի։

Իտալիա - Անգլիա եզրափակիչը տեղի կունենա Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English