19:12  ,  2 հոկտեմբերի, 2012

Պրեդրագ Միյատովիչ. Ռոնալդուն Մեսիից կատարյալ է

Ռոնալդուն Մեսիից կատարյալ ֆուտբոլիստ է, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող եւ սպորտային տնօրեն, լեգենդար հարավսլավացի ֆուտբոլիստ Պրեդրագ Միյատովիչը։

«Նրանք խիստ տարբերվում են իրարից։ Նրան խաղաոճն ու շարժումները շատ տարբեր են։ Բայց իմ կարծիքով, Ռոնալդուն Մեսիից ավելի լավ ֆուտբոլիստ է։ Նա ավելի արագ է, օգտագործում է երկու ոտքերն էլ եւ ավելի լավ է խաղում գլխով։ Ռոնալդուն թերություններ չունի։ Ես կընտրեի Ռոնալդուին։

Մոուրինյոյի թիմը լիովին հասունացել է Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։ «Ռեալը» երկու տարի անընդմեջ մոտ է եզրափակիչին։ Ժամանակն է, որ Արքայական ակումբը 10-րդ անգամ նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Անկասկած Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է»,- Միյատովիչի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում