Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարել է բրազիլական «Ֆլումինենսեի» 20–ամյա կիսապաշտպան Մարկոս Պաուլոյի տեղափոխության մասին։
Իսպանական ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։ Մարկոս Պաուլոն անվճար է միացել «Աթլետիկոյին»։
Բրազիլական Ա Սերիայի անցած մրցաշրջանում Մարկոս Պաուլոն մասնակցել է 24 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։
Transfermarkt–ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։
#WelcomeMarcosPaulo
— LALIGA CHAMPIONS (@atletienglish) July 5, 2021
Marcos Paulo passed his medical at @ClinicaNavarra before signing his contract pic.twitter.com/bljJyS9Z4X
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում