Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 28–ամյա պաշտպան Ռաֆայել Վարանը մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հաղորդում է ESPN–ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է տրանսֆերը 50 միլիոն եվրոյով իրականացնելու ուղղությամբ։ Արքայական ակումբը պահանջել էր 70 միլիոն եվրո, սակայն պատրաստ է զիջման, քանի որ Ռաֆայել Վարանը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Վարանը 2011 թվականին է ֆրանսիական «Լանսից» տեղափոխվել «Ռեալ»։ Իսպանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 31 հանդիպման, խփել 2 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում