19:09  ,  25 հունիսի, 2021

Միլանի «Ինտերի» նորեկը (ֆոտո)

38–ամյա դարպասապահ Ալեքս Կորդացը իտալական «Կրոտոնեից» տեղափոխվեց Իտալիայի չեմպիոն «Ինտեր»։ Միլանյան ակումբը իտալացի ֆուտբոլիստի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր։

Ալեքս Կորդացը կարիերան սկսել է «Ինտերի» համակարգում, գլխավոր թիմում նորամուտը նշել է 2004 թվականին՝ փոխարինելով իտալացի Ֆրանչեսկո Տոլդոյին։

Ալեքս Կորդացը «Կրոտոնեում» հանդես էր գալիս 2015 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում