16:46  ,  25 հունիսի, 2021

Երկրպագուներին կթույլատրվի ներկա լինել Լա Լիգայի խաղերին

Երկրպագուներին կթույլատրվի ներկա լինել ֆուտբոլի Իսպանիայի հաջորդ առաջնության հանդիպումներին, հաղորդում է La Vanguardia-ն:

Իսպանիայի կառավարությունը թույլատրել է Լա Լիգայի նոր մրցաշրջանը սկսել երկրպագուներով: Դեռ հայտնի չէ, թե արդյուք կթույլատրվեն լեփ-լեցուն ստադիոններ: Սպասվում է, որ խաղերին ներկա կլինեն ստադիոնի տարողության 75 տոկոսի չափով երկրպագուներ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնության վերջին մի քանի տուրերի խաղերին ներկա էին սահմանափակ քանակով երկրպագուներ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով խաղերը տևական ժամանակ անցկացվում էին դատարկ տրիբունաների ներքո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում