15:21  ,  25 հունիսի, 2021

Մաթյո Եզիկյանը փոխել է ակումբը Ֆրանսիայում

Ֆուտբոլի Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի առաջնության հանդես եկող «Սպորտինգ Լիոնի» ֆրանսահայ կիսապաշտպան Մաթյո Եզիկյանը տեղափոխվել է «Բուրժ-Ան-Բրես», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստի նոր ակումբը ևս հանդես է գալիս Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնում: Ավարտված մրցաշրջանում Եզիկյանը «Սպորտինգ Լիոնի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել մեկ գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 500 հազար եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում