11:10  ,  25 հունիսի, 2021

Արթուր Բազեյանը` Մ-22 ԵԱ-ի լավագույն բռնցքամարտիկ

56 կգ քաշային Արթուր Բազեյանը ճանաչվել է Իտալիայի Ռոզետո Դելի Աբրուցի քաղաքում անցկացված մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագույն բռնցքամարտիկ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հայ մարզիկն անցկացրել էր 4 մենամարտ և տարել միայն վստահ հաղթանակներ։ Եզրափակիչ մենամարտում Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սանը նոկաուտով հաղթել էր իռլանդացի Ադամ Բրաիան Հեսիոնին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Համբարձում Հակոբյանը (81 կգ) եզրափակիչում պարտվել էր ռուս մրցակցի ու դարձել արծաթե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում