20:11  ,  23 հունիսի, 2021

Լոպետեգին հրաժարվել է գլխավորել «Տոտենհեմը»

Իսպանական «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մերժել է Լոնդոնի «Տոտենհեմի» առաջարկը։ Այդ մասին հայտնել է «Սեւիլիայի» նախագահ Խոսե Կաստրոն։ Անգլիական ակումբը ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել 54-ամյա իսպանացի մասնագետին։

«Խուլենը գլխապտույտ առաջացնող պայմաններով առաջարկ է ստացել «Տոտենհեմից», սակայն նույնիսկ չի քննարկել։ Նա զանգեց ինձ եւ պատմեց։ Կան մարզիչներ, որոնք ղեկավարվում են տնտեսական գործոններով, բայց Խուլենը հասկանում է, որ նա լավ է զգում իրեն մեր ակումբում»,- Կաստրոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անցած մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո «Տոտենհեմը» Ռայան Մեյսոնի գլխավորությամբ Անգլիայի առաջնությունում գրավեց 7-րդ տեղը եւ կմասնակցի Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության որակավորման փուլին։

«Սեւիլիան» Իսպանիայի առաջնությունում գրավեց չորրորդ տեղը եւ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ